Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մանրամասներ
նիկոլ հապկ

ՀԱՊԿ–ն Երևանից անդամակցության կասեցման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի ստացել։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ե՛վ ես, և՛ քարտուղարությունը աշխատում ենք կազմակերպության կողմից ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խստորեն համապատասխան:

Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի ու կազմակերպության հարաբերություններում։ Չեմ թաքցնի, Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգություն են առաջացնում։

Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների շուրջ հավասարակշռված գնահատականը:

Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,– ասել է նա։