Հայաստանի ղեկավարությունից քաղաքական սթափություն ենք ակնկալում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մանրամասներ
նիկոլ հապկ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրվածություններ մտահոգիչ են»։

«Մենք ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասել է նա։