Իրանում հարձակման հետևանքով զոհվել է 11 ոստիկան

Մանրամասներ
Իրան

Անջատողական խմբավորման զինյալները հարձակվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի հետևանքով սպանվել է 11 սպա և վիրավորվել մի քանիսը, պետական լրատվամիջոցներին հայտնել են պաշտոնյաները: Այս մասին գրում է dw.com-ը:

«Ռասկ քաղաքում ոստիկանական շտաբի վրա կատարված ահաբեկչության ժամանակ 11 ոստիկան է զոհվել, մյուսները վիրավորվել են», - պետական հեռուստատեսությանը հայտնել է Սիստան-Բելուջիստան նահանգի փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին։

Ռասկը գտնվում է Թեհրանից մոտավորապես 1400 կիլոմետր հարավ-արևմուտք: