Այս շաբաթվա գլոբալ ջերմաստիճանը հավանաբար ամենաբարձրն է առնվազն 100,000 տարվա ընթացքում․ CNN

Մանրամասներ

Հինգշաբթի օրը մոլորակի ջերմաստիճանը կրկին բարձրացել է՝ հասնելով ռեկորդային մակարդակի՝ չորրորդ օրն անընդմեջ: CNN-ին ասել է գիտնականներից մեկը:

Ըստ գիտնականի՝ սրանք հավանաբար ամենաբարձր ջերմաստիճաններն են առնվազն 100,000 տարվա ընթացքում։ 

Համաշխարհային միջին օրական ջերմաստիճանը հինգշաբթի օրը բարձրացել է մինչև 17,23 աստիճան Ցելսիուս, ըստ Մենի համալսարանի Կլիմայական վերլուծիչի, որն օգտագործում է ԱՄՆ բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի տվյալները: 

Հուլիսի 6-ին միջին օրական ջերմաստիճանն աշխարհում բարձրացել է մինչև 17,23 աստիճան ցելսիուս: Հուլիսի 3-ին միջին գլոբալ ջերմաստիճանը հասել էր 17,01-ի։ Հուլիսի 4-ին այն բարձրացել էր մինչև 17,18 աստիճան, որի վրա էլ կանգ էր առել հուլիսի 5-ին։ 

Մինչ այդ ռեկորդը եղել էր 16,92 աստիճան, որը սահմանվել էր 2016 թվականի օգոստոսին։