Փաշինյանը Գյումրիում է. նա կնոջ հետ խնջույքի է մասնակցում

Մանրամասներ

«Հրապարակի» տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ, այս պահին գտնվում է Գյումրիում՝ «Իգիթ» ռեստորանային համալիրում:

Նրանք մասնակցում են Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան՝ Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի դստեր մեկ ամյակի եւ կնունքի արարողությանը:

Կայքը գրում է, որ ռեստորանում անվտանգության խիստ հսկողություն է իրականացվում՝ ինչպես դրսում, այնպես էլ տարածքում: