Մայամիում (ԱՄՆ) անցկացվող թենիսի կանանց WTA-1000 մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։
Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արիան Սաբալենկան կմրցի աշխարհի երկրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ։
Աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան։
Քառորդ եզրափակիչում Սաբալենկան պարտության է մատնել ամերիկացի Հեյլի Բափթիսթին (6:4, 6:4), Ելենա Ռիբակինան՝ աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային (2:6, 6:3, 6:4):
Կորի Գաուֆը 6:3, 1:6, 6:3 հաշվով առավելության է հասել աշխարհի 12-րդ ռակետ, շվեյցարացի Բելինդա Բենչիչի նկատմամբ։ Կարոլինա Մուխովան պայքարից դուրս է թողել աշխարհի 9-րդ ռակետ, կանադացի Վիկտորյա Մբոկոյին։
