Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը կարող է հազարավոր կալանիչ անօդաչու թռչող սարքեր ուղարկել Մերձավոր Արևելք. հայտնում է The Telegraph պարբերականը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ բրիտանացի ռազմական պաշտոնյաներն ուսումնասիրում են՝ արդյոք անօդաչուների կալանման «Օքտոպուս» համակարգը, որն արտադրվում է Միացյալ Թագավորությունում՝ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի կիրառման համար, կարող է օգտագործվել նաև իրանական «Շահեդ» անօդաչուներից բրիտանական պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան դրան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
