Բրիտանական Jaguar Land Rover ընկերությունն աննկատ և առանց ցուցադրական հանդիսավորության թողարկել է ներքին այրման շարժիչով իր վերջին Jaguar-ը, հաղորդում է Drom.ru-ն: Դա սև Jaguar F-Pace SVR քրոսովեր էր։

Մոդելը արտադրական հոսքագծից անմիջապես ուղարկվել է ընկերության թանգարան։

Փաստացի Jaguar ավտոմեքենաներն այլևս չեն արտադրվում. մյուս բոլոր մոդելները դադարեցվել են այս տարվա սկզբին: Jaguar-ի արտադրությունը կվերսկսվի 2026 թվականին՝ ապրանքանիշի մեծ վերադիրքավորմանը զուգընթաց։

Սակայն ապագայում Jaguar-ի արտադրանքի շարքը կկրճատվի մինչև մի քանի մոդել, և ապրանքանիշը բացառապես էլեկտրական ավտոմեքենաներ կթողարկի։

Վերագործարկված ապրանքանիշի առաջին արտադրանքը կլինի Jaguar GT կուպեն, որի ցուցադրական նախատիպն այս տարի լրատվամիջոցներում խիստ իրարամերժ արձագանքներ է ստացել իր անփույթ ոճի և շարքային տեխնիկական հատկանիշների համար: Այդ ավտոմեքենան կվաճառվի որպես «սուպեր-լյուքս» ապրանք, այսինքն՝ շատ բարձր գնով: Համեմատաբար մասսայական Jaguar-ների դարաշրջանը, ըստ ամենայնի, անդառնալիորեն ավարտվել է։

Share.