ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի և Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ մեկնել է Պեկին ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումից առաջ: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին և Սպիտակ տան խոսնակին։

Սպիտակ տան տվյալներով՝ ձեռնարկատերերը նստել են Air Force One-ը Ալյասկայում, որը ուղևորվում է Պեկին։

Մայիսի 11-ին Bloomberg-ը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը հրավիրել է Մասկին, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքին և ԱՄՆ խոշոր կորպորացիաների ղեկավարներին՝ ուղեկցել նախագահին Չինաստան կատարած պետական ​​այցի ժամանակ։

Reuters-ը նախկինում հայտարարել էր, որ Հուանգը չի մասնակցի հանդիպմանը, քանի որ նրան հրավիրել չեն տվել։

Share.