Կատարի պետական QatarEnergy էներգետիկ ընկերությունը կարող է ֆորս-մաժոր հայտարարել դեպի Իտալիա, Բելգիա, Հարավային Կորեա և Չինաստան հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի մասով՝ իր գործարանների վրա հարձակումների հետևանքով արտադրության կորուստների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության ղեկավար Սաադ ալ-Քաաբիին։
«Մենք, հնարավոր է, ստիպված լինենք ֆորսմաժորային իրավիճակ հայտարարել մինչև հինգ տարի ժամկետով երկարաժամկետ պայմանագրերի մասով, որոնք վերաբերում են Իտալիա, Բելգիա, Կորեա և Չինաստան հեղուկաղցած բնական գազի մատակարարումներին»,-ասել է նա:
Ավելի վաղ QatarEnergy-ն հայտարարել էր, որ դադարեցրել է հեղուկացված գազի արտադրությունն իր բոլոր ձեռնարկություններում՝ դրանց վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Կատարում արտահանման տերմինալի հանկարծակի փակումը հանգեցրել է Եվրոպայում գազի գների կտրուկ աճի, որոնք հասել են 2023 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Գազ արտահանող երկրների ֆորումի տվյալներով՝ Կատարն աշխարհում հեղուկացված բնական գազի արտադրության և վաճառքի առաջատար եռյակի մեջ է։
