Pars Today տելեգրամ-ալիքը հաշվել է այն խոչընդոտները, որոնք հանդիպում են իրանական հրթիռներին Իսրայելի ճանապարհին:

Ըստ ալիքի վերլուծության, Իրանի ճանապարհին կարող են առաջանալ այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են ԱՄՆ ռազմական նավերը Պարսից ծոցում, իսրայելական ռադարները Ադրբեջանում և Թուրքմենստանում և այլն:

Մասնավորապես, ռեսուրսը ներկայացրել է հետևյալ ցանկը.

  1. Ամերիկյան ռազմական նավերը Պարսից ծոցում
  2. Իսրայելական ռադարները Ադրբեջանում
  3. Իսրայելական ռադարները Թուրքմենստանում
  4. Իրաքում ամերիկյան բազաների ՀՕՊ համակարգերը
  5. Սիրիայում ամերիկյան բազայի ՀՕՊ-ը
  6. Ամերիկյան ռադարները Սաուդյան Արաբիայում
  7. Ռադարները Կատարում
  8. Ռադարները Իրաքում
  9. Ռադարները Քուվեյթում
  10. Ռադարները ԱՄԷ-ում
  11. Ռադարները Բահրեյնում
  12. Բրիտանական ռադարը Օմանում
  13. ՆԱՏՕ-ի ռադարային համակարգերը Թուրքիայում
  14. Հորդանանի ՀՕՊ-ը
  15. Ամերիկյան կործանիչները Հորդանանի երկնքում
  16. Ամերիկյան կործանիչները Իսրայելի երկնքում
  17. Բրիտանական կործանիչները Հորդանանի երկնքում
  18. Բրիտանական կործանիչները Իսրայելում
  19. Ֆրանսիական կործանիչները Հորդանանի երկնքում
  20. Ֆրանսիական կործանիչները Իսրայելի երկնքում
  21. Կարմիր ծովում ամերիկյան նավերի ՀՕՊ-ը
  22. Ամերիկյան նավերը Միջերկրական ծովում
  23. Բրիտանական ավիաբազաները տարածաշրջանում

Իսրայելի օդային տարածք մտնելուց հետո.

  • Գերժամանակակից ամերիկյան TPY-2 ռադարը
  • Գերժամանակակից ամերիկյան THAAD ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանության) համակարգը
  • Իսրայելական «Հեց» (Arrow 1 և 2) ՀՀՊ համակարգը
  • «Դավթի պարսատիկ»
  • «Երկաթե գմբեթ»

Փաստացի, իրանական հրթիռները հաղթահարում են աշխարհի ամենաընդարձակ, թանկարժեք, առաջադեմ ու խիտ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը և միևնույն է՝ հարվածներ են հասցնում Իսրայելին:

Share.