Օդանավակայանների քաոսը համակել է ԱՄՆ ողջ տարածքը, քանի որ Կապիտոլիումում տեղի ունեցող վեճի պատճառով Տրանսպորտային անվտանգության վարչության (TSA) գործակալներն աշխատում են առանց վարձատրության. գրում է The New York Post-ը:

Շատերն աշխատանքի չեն ներկայանում կամ ազատվում են աշխատանքից, մինչդեռ գարնանային արձակուրդների մեկնած ճանապարհորդները շտապում են տուն վերադառնալ:

TSA-ի ֆինանսական ճգնաժամը քաոս է ստեղծել նաև Նյու Յորքի օդանավակայաններում. հուսահատված ուղևորները ստիպված են մինչև երեք ժամ սպասել սոսկ թռիչքի գրանցման համար:

Աշխատանքը շարունակող TSA-ի գործակալներն անցյալ շաբաթ չեն ստացել իրենց առաջին աշխատավարձը: Ուշացումը տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության և դեմոկրատների միջև վեճի պատճառով։ Վերջիններս ցանկանում են Ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորումը (որի կազմում է TSA-ն) կապել ներգաղթի և մաքսային ծառայությունների աշխատակիցների նկատմամբ վերահսկողության ուժեղացման հետ:

Կողմերը միմյանց են մեղադրում, մինչդեռ ուղևորները կուտակվում են օդանավակայանների տերմինալներում. գրում է պարբերականը:

Share.