Հայաստանը վերսկսել է Միհրան Պողոսյանի օֆշորային գործով քննությունը

Այս մասին նշված է Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումի (ICIJ) հոդվածում

Հայաստանը վերսկսել է խորհրդարանի նախկին պատգամավոր և նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գործով քննությունը: Այս մասին նշված է Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումի (ICIJ) հոդվածում: 

Կոնսորցիունի տեղեկություններով՝ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քննում է Պողոսյանի գործը՝ կապված «Պանամական փաստաթղթերի» հետ: Քննվում է նրա կապը 3 օֆշորային ընկերությունների հետ, ինչպես նաեւ հնարավոր փողերի լվացումը: