«Այլընտրանքային նախագծերի խումբը հայտարարություն է տարածել, որն ստորագրել են պատերազմում զոհված զինծառայողների ավելի քան 340 հարազատ՝ կոչ անելով հրաժարվել սեպտեմբերի 21-ին գունագեղ միջոցառում կազմակերպելու մտադրությունից։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
Գործող վարչապետը կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ հայտարարել է. «Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին»:
Մենք, հերոս, նահատակ տղաների ծնողները, կանայք, ընտանիքի անդամները սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը վեց օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում են սրբապղծություն, նողկալի արարք:
Մեր տղերքի զոհվելուց դեռ մեկ տարի էլ չի անցել, հարյուրավոր ծնողներ դեռ իրենց որդիներին եւ ամուսիններին են փնտրում, ունենք գերիներ, որոնք ամեն օր ենթարկվում են անմարդկային կտտանքների: Այս պայմաններում գունագեղ համերգի անցկացումը եւ հայտարարությունը, որ այն նվիրված է լինելու մեր տղերքին, համարում ենք ծանր վիրավորանք մեզ եւ մեր տղաների հիշատակին:
Կոչ ենք անում հրաժարվել այդ մտադրությունից, եւ անկախության օրը նշել այլ՝ իրավիճակից բխող տարատեսակ միջոցառումներով:
Հերոս, նահատակ տղերքի ծնողներ, ընտանիքի անդամներ
0Comments