Էջմիածնի քաղաքացիները քիչ առաջ բողոքի ակցիա են սկսել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում: Նրանք պահանջում են կալանավորել գեներալ Մանվել Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանում հետաձվել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը, ինչն էլ ավելի էր զայրացրել բողոքի ակցիայի մասնակիցներին: Վերջիններս փակել էին Էջմիածին քաղաքի փողոցները:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
0Comments