Զգուշացեք՝ խարդախություն է. ՔԿ

Իրավիճակ

ա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 17-ին, հայկական ՍՊ ընկերությունը ռուսական «Южныи Полюс» ընկերությունից բուսական յուղ ձեռք բերելու նպատակով info@kr-maslo.ru կայքի միջոցով կնքել է պայմանագիր, որի համաձայն նախապես կատարվել է անկանխիկ վճարում, սակայն հետագայում չստանալով ապրանքը, պարզել են, որ հիշյալ կայքը չի հանդիսանում վերոնշյալ ռուսական բուսական յուղ արտադրող ընկերության պաշտոնական կայքը, ինչի արդյունքում անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է hայկական ընկերության կողմից միջազգային փոխանցման միջոցով փոխանցված 5.832.125 ՀՀ դրամին համարժեք 811.144 ռուբլի գումարին՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք համացանցի, հեռուստաընկերության, լրատվական այլ միջոցներով քաղաքացիների շրջանում իրականացնել կանխարգելիչ ու բացատրական միջոցառումներ, «Южныи Полюс» ընկերության անունով հադես եկող կայքի կողմից info@kr-maslo.ru էլեկտրոնային փոստի միջոցով նոր խարդախության զոհ չդառնալու համար: