Այդ պատերազմին մեզ պատրաստել էին Թուրքիայի զինված ուժերը. Ադրբեջանի ՊՆ

Մանրամասներ

1

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ադրբեջանցի սպայի և, ընդհանուր առմամբ, բանակի մարտական պատրաստության հարցում մեծ դեր է խաղում Թուրքիայի ԶՈՒ-ն: Այդ մասին նա ասել է Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա ասել է, որ շատ ադրբեջանցի սպաներ կրթություն են ստացել Թուրքիայի զինվորական դպրոցներում: 

«Արդյունքներն ակնհայտ են»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

«Քաղաքացիական տեսանկյունից՝ պատերազմը Զինված ուժերի համար ինքնատիպ քննություն է: Մենք անցանք այդ փորձությունը, բայց թուրքական զինված ուժերը մեզ պատրաստեցին դրան: Խոսելով անցած տարի ռազմական համագործակցության մասին՝ պարոն նախագահն ասել է, որ միայն 2019 թվականին անցկացվել է 13 լայնամասշտաբ համատեղ զորավարժություն: Այս զորավարժություններն անցկացվել են այն պատճառով, որ Թուրքիայի զինված ուժերի սպաները մեր սպաներին օգնեն բարձրացնել իրենց մարտական պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի»,- ասել է Հասանովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։