Փոփոխությունների արդյունքում Դավիթ Անանյանի պարգևավճարը նվազել է

ՊԵԿ նախագահը պնդեց, որ որևէ գաղտնի բան անելու նպատակ չի եղել

Վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից համապարփակ ձևով պատասխանել է հարցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով աշխատավարձերի բարձրացման մասին:

ՊԵԿ նախագահը պնդեց, որ որևէ գաղտնի բան անելու նպատակ չի եղել:

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, Անանյանն ասաց, որ վարչապետի ու վարչապետի աշխատակազմի կողմից առավելագույն չափ է սահմանվել, ինչի արդյունքում օրինակ իր պարգևավճարը նվազել է՝ 2 միլիոնից դառնալով 1,5 միլիոն:

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ ՊԵԿ-ում ամեն ինչ հստակ է և աշխատակիցների պարգևավճարները սահմանվում են ըստ կարգի՝ չհերքելով, որ ավելի փոքր պաշտոնյաներն ավելի քիչ պարգևավճար են ստանում:

ՊԵԿ-ում աշխատավարձերի մասով Անանյանն ասաց, որ դրանք տարբեր են, օրինակ տեսուչը ստանում է 130 հազար դրամ՝ առանց եկամտային հարկը հանելու. «Դա իհարկե չի բավարարում, դրա համար մենք աշխատում ենք, որ նա ամեն ամիս պարգևավճար ստանա, որն իրականում նրա աշխատանքի գնահատականն է ու կարող է հասնել մինչև աշխատավարձի 70 տոկոսին»: