Ընկույզի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել ճարպակալման ռիսկը. նման հետևության են հանգել ամերիկյան գիտնականները: Դրա համար բավական է օրական 14 գրամ ընկույզ օգտագործել: Դրա հետ մեկտեղ փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել մշակված մսից, շոկոլադից, բուլկիներից և փքաբլիթներից:
Հետազոտություններին ավելի քան 300 հազար մարդ է մասնակցել, որոնց վիճակին հետևել են 20 տարիների ընթացքում: Արդյունքների համաձայն՝ նրանց մոտ, ովքեր ամեն օր քիչ քանակությամբ ընկույզ են կերել, հինգ կիլոգրամից ավել քաշ հավաքելու ռիսկը նվազել է 23%-ով, նրանց համեմատությամբ, ովքեր դա չեն արել:
0Comments