Հազվագյուտ համախտանիշով չինացին իրեն հարբած է զգում առանց ալկոհոլ գործածելու

«Klebsiella pneumonia-ն կոմենսալային աղիքային բակտերիաների տարածված տեսակ է

Չինացին հազվագյուտ հիվանդության պատճառով իրեն հարբած է զգում առանց ալկոհոլ գործածելու: Նման վիճակի պատճառ կարող են լինել աղիքային բակտերիաների որոշակի տեսակը եւ լյարդի ծանր վնասվածքները, հայտնում է FoxNews-ը:

Cell Metabolism բժշկական ամսագրում հրապարակված հետազոտության մեջ բժիշկները մանրամասն նկարագրել են չինացու տարօրինակ դեպքը, որի մոտ առկա էին լյարդի լուրջ վնասվածք եւ հազվադեպ վիճակ, որը կոչվում է «ավտոգարեջրագործության համախտանիշ», երբ օրգանիզմը շաքարի մեծ պարունակությամբ մթերքները կամ ածխաջրերը վերածում է ալկոհոլի, որը հարբածություն է առաջացնում:

Անցյալում «ավտոգարեջրագործության համախտանիշը», որը հայտնի է նաեւ «հարբեցողության հիվանդություն» անունով, կապում էին աղիներում խմորասնկերի չափազանց մեծ քանակության հետ: Բայց բուժող բժիշկները նրա աղիներում խմորասնկեր չեն գտել՝ հայտնաբերելով «Klebsiella pneumonia բակտերիայի մի քանի շտամներ»: Բակտերիաներն արտադրում են ալկոհոլի «բարձր մակարդակ»:

«Klebsiella pneumonia-ն կոմենսալային աղիքային բակտերիաների տարածված տեսակ է: Այդուհանդերձ, պացիենտի աղիներից արտադրված շտամները կարող են գեներացնել գրեթե 4-6 անգամ ավելի շատ ալկոհոլ, քան առողջ մարդկանց մոտ հայտնաբերված շտամները»,- նշված է հետազոտության մեջ:

Բակտերիաները եւ ալկոհոլի քանակությունը, որը դրանք արտադրում են, կարող են լինել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության պատճառը:

Հետազոտական խումբը աղիքային բակտերիաների նմուշներ է վերցրել նաեւ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ 43 պացիենտներից եւ 48 առողջ մարդուց: վերջում նրանք հայտնաբերել են, որ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ պացիենտների մոտ 60 տոկոսի մոտ առկա էր Klebsiella pneumonia՝ աղիքներում ալկոհոլի մեծ եւ միջին պարունակությամբ, մինչդեռ առողջ մարդկանց միայն 6 տոկոսի մոտ էին այս շտամները պարունակվում: