Հայտնաբերվել են լավանդայի քիչ հայտնի բուժական հատկությունները

Լավանդային կարելի է ուշադրություն դարձնել արյան բարձր ճնշման դեպքում, որն այն նվազեցնում է

Բժիշկները հայտնել են լավանդայի քիչ հայտնի բուժական հատկությունների մասին: Բույսը համարում են լավ հակասեպտիկ, այն ունի նաեւ հակաբորբոքային հատկություններ, հայտնում է «Ակտուալնիե նովոստին»: 

Լավանդայի շնորհիվ կարելի է վերացնել սուր ցավը, ինչն ապահովվում է դրա մեջ պարունակվող պոլիսախարիդների հաշվին: Վերջիններն օգնում են ճնշել ցավի զգացողությունները, որոնք մոտ են արթրիտի ժամանակ առաջացողներին:

Բույսի շնորհիվ հնարավորություն կա նվազեցնելու ասթմայի դրսեւորումները, քանի որ այն ունի ալերգիկ բորբոքումներին դիմակայելու հատկություն:

Խորհուրդ է տրվում լավանդան օգտագործել պզուկները վերացնելու ցանկության դեպքում: Հակաբորբոքային արդյունքի հաշվին միջոցը նվազեցնում է ակնեի, էկզեմայի եւ մի շարք այլ մաշկային խնդիրների զարգացումը:

Լավանդային կարելի է ուշադրություն դարձնել արյան բարձր ճնշման դեպքում, որն այն նվազեցնում է: Երբեմն բույսը գրեթե նույնքան արդյունավետ կարող է լինել, որքան հիպերտոնիայի դեմ դեղերը: