Եթե Նիկոլ Փաշինյանը չսթափվի, արժանանալու է Սերժ Սարգսյանի ճակատագրին, բայց շատ ավելի վատ. Բողոքի ակցիա

Նիկոլ Փաշինյանը ծածկադմփոցով անցկացրեց Սերժի թալանչի օրենքը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման թեմայով քննարկում է, զուգահեռ ընթանում է բողոքի ակցիա:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ Հայաստանում սահմանադրությունը կեղծվել է: Նրա խոսքերով, բոլորը կողմ են եղել Սերժ Սարգսյանի հեռանալուն, սակայն Սերժ Սարգսյանը երևույթ է համակարգ. «Բոլորը դուրս էին եկել սերժիզմի դեմ: Նիկոլ Փաշինյանը ծածկադմփոցով անցկացրեց Սերժի թալանչի օրենքը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»:

Կոստանյան Հրայր անունով ներկայացած քաղաքացին նշեց՝ Նիկոլ Փաշինյանը չի լսում իր ժողովրդին, ազգի ձայնը, սերժիզմը շարունակվում է. «Ես հրապարակավ հայտարարում եմ՝ եթե ինքը չսթափվի, արժանանալու է Սերժ Սարգսյանի ճակատագրին, բայց շատ ավելի վատ»: