Նախաճաշ, որը պետք է սկսել պատրաստել երեկոյան

Մատուցել մուրաբայի հետ

Բաղադրիչներ

1. Կաթնաշոռ (2%) – 180 գ
2. Խոշոր սպիտակաձավար – 3 ճ/գ
3. Ձու – 2 հատ

Պատրաստման եղանակը

1. Խառնել բոլոր բաղադրիչները և մեկ գիշեր դնել սառնարանի մեջ: Եթե առավոտյան եք պատրաստում, զանգվածը պետք է 20-25 րոպե դնել սառցախցիկում:

2. Սեղանի վրա սպիտակաձավար շաղ տալ, կաթնաշոռային զանգվածից փոքր ձողիկներ ձևավորել և եփել եռացող ջրում:

3. Եփել 5 րոպե: Մատուցել մուրաբայի հետ: