Գոտիով ծեծել է կնոջը, շշով՝ հարվածներ հասցրել գլխին. 28-ամյա վանաձորցուն մեղադրանք է առաջադրվել. «Փաստինֆո»

Այնուհետև կոտրելով ապակյա շիշը՝ դրա կոտրված հատվածը մոտեցրել և պահել է Ալլա Կոսեմյանի պարանոցին՝ ասելով, որ սպանելու է նրան՝ այդ կերպ վերջինիս տվել սպանության իրական սպառնալիքներ

Վանաձորի 28-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ պարբերաբար ծեծի է ենթարկել 25-ամյա իր կնոջը՝ ապակյա շշով եւ գոտիով հարվածելով նրա գլխին եւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ սկզբնապես դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին։ Վանաձորի իրենց բնակարանում համատեղ բնակվելու հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը՝ ապակյա դատարկ շշով 5-6 անգամ հարվածելով նրա գլխին պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, 2019 թվականի փետրվարի 13-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ կնոջ բջջային հեռախոսին եկած կարճ հաղորդագրության պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, տաբատի գոտիով, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո հիշյալ շենքի բակում շարունակելով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությունը՝ ապակյա շշով է 4-5 անգամ հարվածներ կնոջ գլխին:

Այնուհետև կոտրելով ապակյա շիշը՝ դրա կոտրված հատվածը մոտեցրել և պահել է Ալլա Կոսեմյանի պարանոցին՝ ասելով, որ սպանելու է նրան՝ այդ կերպ վերջինիս տվել սպանության իրական սպառնալիքներ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: