ԱՄՆ-ում արգելել են օդանավով տեղափոխել Apple-ի նոութբուքերը

Հավելենք, որ ամերիկյան իշխանությունների որոշման համաձայն, նոութբուքերն արգելվում է օդանավով տեղափոխել նաև որպես ուղեբեռ

ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն արգելել է օդանավով տեղափոխել ամերիկայն Appleընկերության նոութբուքերի մի քանի մոդելներ: Այս մասին հայտնում է The Hill-ը:

Պարբերականի տեղեկություններով, խոսքը մասնավորապես վերաբերում է MacBook Pro-ին, որը վաճառքում եղել է 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի փետրվարը: Բանն այն է, որ այս նոութբուքերի մարտկոցները կարող են այն աստիճանի տաքանալ, որ լինի հրդեհի սպառնալիք:

Հենց սա է պատճառը եղել, որ ընկերությունը ետ է կանչել այս մոդելի նոութբուքերը:

Հավելենք, որ ամերիկյան իշխանությունների որոշման համաձայն, նոութբուքերն արգելվում է օդանավով տեղափոխել նաև որպես ուղեբեռ: