ՀՀ-ից «Պոբեդա» ավիաընկերության դուրս գալը կապված է Տաթևիկ Ռևազյանի որոշման հետ. «Հրապարակ»

ժամանակին որոշում էր կայացվել, որ «Պոբեդան» գա Գյումրի, քանի որ դա լրացուցիչ խթան կհանդիսանա Գյումրիի զարգացման համար

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  «Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդա» ավիաընկերության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է:  Հիշեցնենք. հրապարակված պատճառն այն է, որ ինքնաթիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք բանակով չեն ստացել: Իրականում պատճառները մի քանիսն են, բայց ամենակարևորն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի:

ժամանակին որոշում էր կայացվել, որ «Պոբեդան» գա Գյումրի, քանի որ դա լրացուցիչ խթան կհանդիսանա Գյումրիի զարգացման համար: Հիմա «Պոբեդայի» համար անհասկանալի է, թե ինչու պետք է իրենք թռչեն Գյումրի, իսկ, ասենք, «Wizz Air»-ը գա Երևան:

Հետևաբար, հաշվի առնելով մրցակցային անհավասար պայմաններն ու քաղավիացիայի ղեկավարի կողմնակալ քաղաքականությունը՝ ավիաընկերությունը որոշել է հեռանալ Գյումրիից և առհասարակ՝ Հայաստանից»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13.08.19թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո