Instagram-ում և Facebook-ում զանգվածային խափանումները շարունակվում են

Հետազոտողները նշում են, որ խափանում է տեղի ունեցել ողջ աշխարհով մեկ, որն ամենից շատ զգացվել է հուլիսի 17-ի գիշերը

Զանգվածային խափանում է տեղի ունեցել Instagram և Facebook սոցցանցերում: Խափանումը գրանցվել է Downdetector ծառայության կողմից:

Հետազոտողները նշում են, որ խափանում է տեղի ունեցել ողջ աշխարհով մեկ, որն ամենից շատ զգացվել է հուլիսի 17-ի գիշերը:

Անսարքությունը շարունակվում է մինչ այժմ: Այն հատկապես զգում են ԱՄՆ-ի և Ճապոնիայի բնակիչները:

Եվրոպայի երկրները մասամբ են զգացել խափանումը: Ամենից շատ բողոքներ ստացվել է Հունգարիայի և Բելգիայի բնակիչներից: Մեր երկրում խափանումը նույնպես շարունակվում է: