«Օրենքով գողերի» «սխոդկան» ցվ է ավարտվել

Վիրավորված Դինրիդը հարվածել է Պիզային եւ պատասխան է ստացել գուդաուտցիների կողմից

Աբխազիայի Գուդաուտա կորորտային քաղաքում ծեծի է ենթարկվել 46-ամյա նախկին «օրենքով գող» Թեմուր Ախուբան՝ հայտնի Դինրիդ մականունով, հաղորդում է «Փրայմ Քրայմ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 26-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր:

«Սխոդկան» կազմակերպվել էր հենց նրա նախաձեռնությամբ, որի ընթացքում նա մտադիր էր լուծել իր գողական լիազորությունների վերսկսման հարցը, որոնք դադարեցվել էին 2 տարի առաջ Գուդաուտայի հեղինակությունների կողմից:

Պարբերականի տվյալներով՝ Սուխումիի եւ Գուդաուտայի «օրենքով գողերի» միջեւ վեճը սրվել է 2 տարի առաջ այն բանից հետո, երբ Աբխազիայից Ռուսաստան է տեղափոխվել Ապակելա մականունով հայտնի Բորիս Ապակիան:

Կովկասյալ հանրապետությունում գողական աշխարհում իշխանությունն իրենց ձեռքն առնելու համար Ռաուլ Բարցբայի (Պիզա) գուդաուտական խմբավորումը եւ նրա երկու սանիկները՝ Աստիկ Շամբան եւ Խասիկ Ավիձբան, ծեծի են ենթարկել սուխումցի «գողերին»՝ 72-ամյա Վալերա Խաշբային, Թեմուր Գվասալիային եւ Դինրիդին:

Խաշբային վերջերս վերադարձրել են «գողի» իր իրավունքը: Դինրիդը եւս որոշել է հասնել իր տիտղոսի վերադարձին, սակայն «սխոդկայի» ժամանակ նրան մերժել են:

Վիրավորված Դինրիդը հարվածել է Պիզային եւ պատասխան է ստացել գուդաուտցիների կողմից:

Աղբյուրը հայտնում է, որ տուժածը, որը հանդիպման այլ արդյունք էր ակնկալում, ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել: