Իրինա Բեզրուկովան պատմել է՝ ինչու Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ֆիլմը չեն ներառել «Օսկար»-ի երկար ցանկում

Իրինան «Эксклюзив» հաղորդման տաղավարում խոստովանել է, որ տարված է աշխատանքով, եւ իրեն շատ է դուր եկել ստյուարդուհու կերպարը Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ֆիլմում

Սերգեյ Բեզրուկովի նախկին կինը՝ դերասանուհի Իրինան, բարդ ժամանակներ է ապրում. նա հողին է հանձնել միակ որդուն՝ Անդրեյին, որը ծնվել էր դերասան Իգոր Լիվանովի հետ ամուսնության ընթացքում, բաժանվել Սերգեյից 15 տարվա ամուսնությունից հետո։ «Эксклюзив» հաղորդման տաղավարում նա խոստովանել է, որ տարված է աշխատանքով, եւ իրեն շատ է դուր եկել ստյուարդուհու կերպարը Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ֆիլմում։

Իրինան ուշագրավ պատմություն է ներկայացրել, թե ինչու ֆիլմն այդպես էլ չի հայտնվել «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցանկում։ «Ամերիկացիները, ինչպես ասում էր իմ լավ ընկեր Միխայիլ Զադորնովը՝ «հիմար են», ֆիլմում անճշտություն են գտել։ Նրանց դուր չի եկել, որ հայերի մի մասն ապրում էր ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում։ Նրանց փորձել են բացատրել, որ գոյություն ուներ Խորհրդային միություն, եւ հայերը թե այնտեղ էին, թե այստեղ, սակայն կոմիտեում հրաժարվել են։ Սակայն ֆիլմը ցնցող է»,- հայտարարել է դերասանուհին։ 

Картинки по запросу ирина безрукова в фильме землетрясение

2016թ.-ի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Սարիկ Անդերասյանի «Երկրաշարժը» ֆիլմը, որը Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից առաջադրվել էր «Օսկարի» «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, չի մտել երկար ցանկ։ Ֆիլմի պրոդյուսեր «Марс Медиа» կինոընկերության մամուլի ծառայության մեկնաբանության մեջ ասվում էր, որ պահանջների էությունը հանգում էր նրան, որ ստեղծագործական խմբում չափից շատ են ռուսները եւ «Օսկարի» առաջադրվելու համար անբավարար քանակով հայեր։