Բաղադրիչներ
Խմորի համար
1. Ալյուր – 1 բաժակ
2. Թթվասեր – 3 ճ/գ
3. Մարգարին – 100 գ
4. Սոդա – 0.5 թ/գ
Միջուկի համար
1. Հալած պանիր՝ աչքաչափով
2. Փոքր սոխ – 3 հատ
3. Ձու – 3 հատ
Պատրաստման եղանակը
1. Խառնել խմորի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները և խմոր հունցել, դնել սառնարանում 20 րոպե:
2. Միջուկի համար սոխը մանր կտրատել, տապակել, ավելացնել հում ձվերը և պանիրը:
3. Խմորը բաժանել 2 մասի:
4. Առաջին մասի վրա լցնել միջուկը, խմորի երկրորդ մասով ծածկել, և պիրոգը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչև պատրաստ լինելը:
0Comments