Հնդկաստանը արգելել է իր օդային տարածքում Boeing 737 Max-ի թռիչքները

Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո մի շարք պետություններ և ավիաընկերություններ կասեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները

Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո արգելում է իր օդային տարածքով Boeing 737 Max ինքնաթիռների թռիչքները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ աղբյուրի՝ երեքշաբթի օրը Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել է Boeing 737 Max ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր արգելքի մասին:

Նշենք, որ մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո մի շարք պետություններ և ավիաընկերություններ կասեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները: