Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ համաձայն չէ երկրի մասնատման հետ

Մանրամասներ
Դամասկոս Սիրիա

Սիրիայի նոր իշխանությունները թույլ չեն տա, որ երկրի տարածքի որեւէ հատված դուրս գա Դամասկոսի վերահսկողությունից։ Այս մասին քաթարական Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է սիրիական ընդդիմության քաղաքական վարչության ներկայացուցիչը։

«Մենք համաձայն չենք Սիրիայի մասնատման և դրա որևէ մասի՝ Դամասկոսի վերահսկողությունից դուրս գալու հետ։ Մենք հանձնառու ենք վերականգնել Սիրիան, որը համապատասխանում է ժողովրդի նկրտումներին: Մենք երաշխիքներ ենք ուղարկել Սիրիայի բոլոր էթնիկ և կրոնական խմբերին, որ հանգիստ լինեն իրենց ունեցվածքի և պաշտամունքի վայրերի մասին»,- ասել է նա։