Ռուսաստանում առաջին անգամ գործարկվել է շարժական ապաստարանի զանգվածային արտադրություն, որն ապահովում է պաշտպանություն, այդ թվում՝ միջուկային պայթյունի ժամանակ։ Այն մշակվել է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից:
Ըստ Коммерсант-ի՝ զանգվածային արտադրության մեկնարկին աջակցում են պետական մակարդակով։ Ինստիտուտում նշել են, որ շարժական ապաստարանը պաշտպանում է տարբեր սպառնալիքներից, այդ թվում՝ բնական աղետներից և տեխնածին միջադեպերից։ Ստանդարտ կոնֆիգուրացիան ներառում է երկու մոդուլ՝ 54 հոգու համար նախատեսված տարածք և տեխնիկական բլոկ: Կառույցի հզորությունը կարելի է մեծացնել՝ օգտագործելով լրացուցիչ մոդուլներ։
Մշակողները ապաստանի հիմնական առավելությունն անվանել են նրա շարժունակությունը։ Կառույցը կարող է տեղափոխվել մեկ այլ վայր և միացված լինել գործող կոմունալ համակարգերին: «Մոդուլային ապաստարանի զանգվածային արտադրության մեկնարկը կարևոր քայլ է քաղաքացիների անվտանգության բարձրացման ուղղությամբ։ Հետագայում նման զարգացումները կհանգեցնեն բնակչության պաշտպանության նոր արդյունավետ համակարգերի ստեղծմանը», - ավելացրել են Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտից։
Ռուսաստանում միջուկային պայթյունից շարժական ապաստարանների զանգվածային արտադրություն է սկսվել
Մանրամասներ
0Comments