Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը և ժամանակավոր պաշտոնակատար նշանակել

Մանրամասներ
Աբխազիայի խորհրդարան

Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։

Ինչպես հաղորդում է Apsnypress-ը, այս որոշմանը կողմ է քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ մեկը։ Երկու քվեաթերթիկ անվավեր է եղել: 

Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ներկայիս փոխնախագահ Բադրա Գյունբան։