Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան

Մանրամասներ
ավտո

Հուլիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում բախվել են 38-ամյա Հարություն Մնացականյանի վարած «Opel Vectra» և 33-ամյա Աննա Գյուլախասյանի վարած «Nissan Note» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա․ Գյուլախասյանն ու «Opel Vectra»-ի ուղևոր, 34-ամյա Նաիրիա Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։