NEWS.am-ի տեղեկություններով այսօր առավոտյան Կոտայքի մարզում ինքնաթիռի կործանումից զոհվածներից մեկը սպ ա, է եղել, մյուսը՝ կուրսանտ: Նրանց անունները դեռեւս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել , կան զոհեր։
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։ Ինքնաթիռը բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին։
ՊՆ-ից էլ հայտնել են, որ Կոտայքի մարզում կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ:
0Comments