«Առավել հասանելի և անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը»․ Ն․ Զեյնալյան

Մանրամասներ
Զեյնալյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը․

«Առաջարկում ենք օրենքում առկա մի շարք հիմնական հասկացություններ համահունչ դարձնել նոր մոտեցումներին, ավելացնել նաև նոր հասկացություններ։

Նախագծով առավել հասանելի և անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը։ Գործող օրենքով միայն հիվանդանոցային պայմաններում և գործիքային մեթոդներով էր թույլատրվում հղիության արհեստական ընդհատումը, սակայն ժամանակակից բժշկագիտությանը համահունչ արդեն կան դեղորայքներ, որոնց միջոցով իրականացվում են հղիության անվնաս ընդհատումներ։

Հնարավորություն է տրվելու մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում՝ ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում»,-հայտնել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։