Չառլզ Երրորդն ընդունել է Սունակի հրաժարականը

Մանրամասներ
սունակ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում ընդունել է վարչապետ Ռիշի Սունակի հրաժարականը։ Այս մասին հայտնել է թագավորական մամուլի ծառայությունը։

«Սունակն այսօր առավոտյան հանդիպում է ունեցել թագավորի հետ և ներկայացրել իր հրաժարականը՝ որպես վարչապետ և գանձապետարանի առաջին պատասխանատու, ինչը Նորին Մեծությունը սիրով ընդունել է», - ասվում է հայտարարության մեջ:

44-ամյա Սունակը հրաժարական է տվել երկրի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք հաղթել է ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցությունը՝ Քիր Սթարմերի գլխավորությամբ։

Առաջիկա րոպեներին նրան կընդունի նաև Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում կառավարություն ձևավորելու մանդատ ստանալու համար։

Սունակը ղեկավարում է բրիտանական կառավարությունը 2022 թվականի հոկտեմբերի 25-ից՝ դառնալով երկրի պատմության մեջ ասիական ծագումով և հինդու կրոնի առաջին վարչապետը։ Չնայած իշխող Պահպանողական կուսակցության ընդհանուր ջախջախիչ պարտությանը՝ նա անձամբ հաղթեց Անգլիայի հյուսիսում գտնվող իր ընտրատարածքում Համայնքների պալատի ընտրություններում, ինչի արդյունքում՝ կշարունակի մնալ պատգամավոր։