33 տարի առաջ այս օրը Ոսկեպարի անտառներում սպանվեցին և գերեվարվեցին տասնյակ հայ ոստիկաններ։ Այս մասին գրել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների խումբը սարերով շարժվում է դեպի Ոսկեպար և անսպասելի հայտնվում կրակի տակ։ Թշնամու գնդակից զոհվում են 11 ոստիկաններ, ևս 3-ը մահանում են ադրբեջանական գերության մեջ։
Չնայած տեղի ունեցածն իրական ողբերգություն էր, սակայն իրենց այդ արարքով հայ ոստիկանները ցույց տվեցին` ինչպիսին պետք լինի և ինչ արժեքներով պետք է առաջնորդվի ոստիկանի համազգեստ կրող հայը։
Ցավոք սրտի, այդ հերոսական օրինակից 3 տասնամյակ անց որոշ հայ ոստիկաններ թշնամական ուժերի հրամանով Օղակ գործողություն են իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ՝ խայտառակելով ոստիկանական համազգեստը։
Մեր պարտքն է վառ պահել հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակը, որպեսզի հենց նրանք օրինակ դառնան բոլորիս, հատկապես պետական և ուժային համակարգում ծառայողների համար։
Հավերժ փառք և խոնարհում»,- գրել է պատգամավորը:
0Comments