Իջևանից կբարձրանանք Հաղարծնի վանք, կմասնակցենք պատարագի, կիջնենք դեպի Դիլիջան, հետո ոտքով՝ Սևան ու այդպես մինչև Երևան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ինչպես արդեն հայտնել էինք, Կիրանց գյուղից մեկնարկել է քայլերթը դեպի Երևան։ Շարժումը հայտնում է, որ մայիսի 9-ին կհասնեն մայրաքաղաք։

Բագրատ սրբազանը հայտնել է, որ Կիրանցից շարժվելու են դեպի Սևքար կոչվող հատված, ապա մեքենաներով կտեղափոխվեն դեպի Ենոքավան, հետո ոտքով կգնան դեպի Իջևանի գինու գործարան։ 

Այնտեղից էլ գիշերը կբարձրանան Հաղարծնի վանք, առավոտյան կմասնակցեն պատարագի, ապա մեքենայով կիջնեն դեպի Դիլիջան, հետո ոտքով՝ Սևան ու այդպես մինչև Երևան։

Սրբազանը խնդրեց նաև ոստիկանությանն ապահովել իրենց խաղաղ քայլերթը դեպի Երևան։