Ռուսաստանում կնկարահանեն «Եղբայր» կուլտային ֆիլմի երրորդ մասը

Ֆիլմը խոստանում է սկանդալային լինել, քանի որ նկարահանումներին կմասնակցեն ոչ միայն դերասաններ, այլեւ նախկինում դատապարտված անձիք

Հայտնի երաժիշտ եւ շոումեն Ստաս Բարեցկին հայտնել է, որ ծրագրում է նկարահանել «Եղբայր» քրեական դրամայի երրորդ մասը, հայտնում է НСНլրատվական գործակալությունը։

««Եղբայր 3» ֆիլմը կնկարահանենք կրտսեր որդու մասին, քանի որ Ռուսաստանում միշտ երեք եղբայր է եղել՝ մեկը՝ խելացի, երկրորդը՝ խորամանկ, երրորդը, ներողություն եմ խնդրում, նորմալ»,- հայտարարել է Բարեցկին եւ պարզաբանել, որ ֆիլմում գլխավոր հերոսին կմարմնավորի Վյաչեսլավ Դացիկը, ով ավելի վաղ պատասխանատվության է ենթարկվել խուլիգանության, կռիվների եւ բռնության գործադրման սպառնալիքով բնակարան ներխուժելու համար։

ֆիլմ

Ֆիլմը խոստանում է սկանդալային լինել, քանի որ նկարահանումներին կմասնակցեն ոչ միայն դերասաններ, այլեւ նախկինում դատապարտված անձիք։

«Ֆիլմը հիմնված կլինի իրական դեպքերի վրա, քրեական գործերից շատ բաներ ներառված կլինեն»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ ֆիլմը սկանդալային կլինի։ Բերեցկու խոսքով՝ ֆիլմի թողարկումը ծրագրված է 2020թ․-ին։

2017թ.-ին «Եղբայր» ֆիլմի գլխավոր հերոս Դանիլա Բագրովը, ում կերպարը մարմնավորում էր Սերգեյ Բոդրովը, ճանաչվել է Ռուսաստանի ազգային սուպերհերոս։ Քրեական դրամայի առաջին մասը, որը թողարկվել է 1997թ.-ին, նվիրված է Դանիլայի կնոջը առաջին չեչենական պատերազմից վերադառնալուց հետո։ Ժամանելով եղբոր մոտ Սանկտ Պետերբուրգ՝ նա հայտնվել է քաղաքի ավազակային կյանքի էպիկենտրոնում։ 2000թ.-ին թողարկվել է «Եղբայրը 2» ֆիլմը, որի հիմնական գործողությունները ծավալվել են ԱՄՆ տարածքում։