Կիևում՝ իրենց բնակարաններում, հայտնաբերել են Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալի և նրա դստեր դիերը

Մանրամասներ
կիև

Կիևում մահացած են գտել Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Օլգա Կոլինկոյին և նրա դստերը՝ Յարոսլավային:

Այս մասին գրում է ZN.ua-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Օլգա Կոլինկոյին հայտնաբերել են հունվարի 10-ին, երբ բնակարանային գրասենյակի աշխատակիցները, ոստիկանների ներկայությամբ, կոտրել են նրա տան դռները։ Հարևանները կանչել են նրանց, քանի որ նախորդ օրը ջուրը սկսել է հոսել վերելակի վրայով, իսկ տերերը չեն բացել այն:

Քննչական խումբն աշխատում է կանանց մահվան պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Օլգա Կոլինկոն Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն է եղել 1993-2000 և 2003-2005 թվականներին։ 2001-2003 թվականներին նա ղեկավարել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն։ Հայտնի են այդ ժամանակաշրջանում նրա մասնակցությամբ բացահայտված   աղմկահարույց կոռուպցիոն գործեր։