Աստրախանում բժիշկները փրկել են 8-րդ հարկից ընկած աղջկա կյանքը, հաղորդում է տարածաշրջանի առողջապահության նախարարությունը։
Տուժածին հիվանդանոց է բերել շտապօգնության մեքենան։ Համակարգչային տոմոգրաֆիան նրա մոտ հայտնաբերել է գլխուղեղի վնասվածք, թիակի, ողնաշարի, կոնքոսկրների կոտրվածք, ինչպես նաև կրծոսկրի եւ տասը կողերի փակ կոտրվածք, լյարդի պատռվածք, ներորովայնային արնահոսություն:
Աղջկա կյանքը հաջողվել է փրկել։
0Comments