1․ Սերիալներ դիտելը
Ֆիզիկական ակտիվության պակասը միջին տարիքում կարող է հետագայում գլխուղեղի փոքր ծավալի պատճառ դառնալ։ 20-30 տարեկանում հեռուստացույցի առաջ երկար նստելն ու ֆիզիկական ցածր ակտիվությունը հետեւանքով հետագայում կարող է մտավոր գործառույթների նվազում նկատվել։
2․ Քնի պակասը
Լիարժեք քունը նպաստում է գեղեցկության պահպանմանը։ Ըստ հետազոտության՝ այն կանայք, որոնք քիչ են քնում, շուտ են ձեռք բերում ծերության նշաններ՝ կնճիռներ, պիգմենտացիա, մաշկի առաձգականության նվազում։
3․ Պասիվ կենսակերպ
Միաժամանակ չափից շատ քնելն էլ է վնասակար։ Ավստրալիայում վերջերս խոշոր հետազոտություն են արել՝ ավելի քան 230 հազար մարդու մասնակցությամբ։ Նկատել են, որ պասիվ կենսակերպ ունեցողների՝ 9 ժամից շատ քնողների, օրական 7 ժամից ավել նստողների կամ շաբաթական 2․5 ժամից քիչ ֆիզիկական վարժություններ անողների մոտ վաղաժամ մահվան վտանգը քառակի բարձրանում է։ Եւ դրան գումարվում է նաեւ սխալ սնունդը, ոգելից խմիչքն ու ծխախոտը, որով մենք ավելի ենք վատացնում մեր առողջությունը։
4․ Հոգով ծերանալը
Եթե դուք ձեզ ծեր եք զգում՝ դուք հենց այդպիսին էլ կթվաք։ Երբ մարդիկ իրենց երիտասարդ են զգում՝ չնայած իրենց տարիքին, նրանք ավելի կենսախինդ են լինում, ձեռքները ծալած չեն նստում, լավատես են։ Առողջության ու արտաքինի համար վնասակար է մտածել, թե ձեր կյանքի լավագույն տարիներն արդեն անցյալում են։
5․ Զբաղվեք մեդիտացիայով
Կամ արեք որեւէ այլ բան, որը հանգստացնում է ձեր ուղեղը։ Դա հրաշալի հակատարիքային ազդեցություն ունի։ Այդուհանդերձ, գիտնականները հայտնաբերել են, որ մեդիտացիա անողների ուղեղում մոխրագույն նյութի մեծ ծավալ կա՝ դա այն ոլորտն է, որը պատասխանատու է զգացմունքների, հիշողության, որոշումներ կայացնելու համար։
6․ Մեջքի կամ փորի վրա քնել
Բժշկական տեսակետից ավելի օգտակար է կողքի վրա քնելը, այդ դիրքը նվազ վտանգավոր է նեվրոլոգիական հիվանդությունների, օրինակ Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդության զարգացման տեսակետից։ Բանն այն է,որ երբ մարմինը կողքի է շրջված, օրգանիզմից ու ուղեղից թույներն ավելի արդյունավետ են դուրս գալիս։
7․ Փորձեք յոգայով զբաղվել
Յոգայով զբաղվելը նպաստում է երկու հորմոնների արտադրմանը, որոնք կապակցված են երիտասարդության ու երկարակեցության հետ՝ GH աճի հորմոնը, որը արտադրում է մաշկի ու մկանների նոր հյուսվածքներ, ու DHEA–ն, որն ամրացնոմ է իմունային համակարգն ու սրտի աշխատանքը։
Չնայած այդ հորմոնները բնական ձեւով տարեցտարի նվազում են մեր օրգանիզմում, յոգայի նույնիսկ 3 ամսվա դասընթացը հանգեցնում է այդ օգտակար նյութերի մակարդակի բարձրացմանը։
0Comments