«Կոչ ենք անում Ադրբեջանին՝ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը»․ Ֆրանսիայի ներկայացուցիչ

Մանրամասներ

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Նատալի Բրոդհերստը  կոչ է արել անմիջապես վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով, թույլ տալ միջազգային կազմակերպություններին աշխատել տեղում, հաշվի առնել ԼՂ բնակչության իրավունքները Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում

«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն Ադրբեջանի կողմից շարունակում է մեկուսացնել ԼՂ բնակչությանը աշխարհի մնացած մասից առանց որևէ իրավաչափ պատճառի»,- Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով նիստին հայտարարեց դիվանագետը։

«Դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»,- ընգծեց նա՝ նշելով գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրի, սննդի հետ կապված խնդիրները։

Ըստ նրա՝ այս ամենի հետևանքով ստեղծվել է մարդասիրական ճգնաժամ։ 

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշատակեց Արդարդատության միջազգային դատարանի վճիռը, որը պահաջնում է Ադրբեջանից ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Նա նշեց, որ Եվրամիությանը զուգահեռ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ջանքերին։