Գոհար Ավետիսյանը սարսափելի կադրեր է ցուցադրել պլաստիկ վիրահատությունից հետո

Մանրամասները՝ տեսանյութում

29-ամյա դիմահարդարը մի քանի պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, որոնք համարյա նրա կյանքն արժեցել են։ Գոհար Ավետիսյանը ցուցադրել է, թե ինչերի միջով է անցել իր երազանքների կազմվածքին հասնելու համար։

Գոհարը երկար տարիներ պայքարում էր ավելորդ քաշի դեմ ու երբ վերջապես կարողացավ նիհարել, բախվեց մեկ այլ խնդրի՝ ավելորդ ու կախված մաշկին։

Երիտասարդ դիմահարդարը դիմել է վիրաբույժի, որպեսզի ազատվի դրանից, միաժամանակ լիպոսակցիա է արել՝ հեռացնելով ճարպերն այն վայրերում, որոնց վրա ոչ սպորտը, ոչ սննդակարգը չեն ազդել։

Պրոցեդուրայից հետո աղջիկը քիչ էր մնում մահանար ոտքի չբուժվող վերքի պատճառով։