Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ պաղեստինյան խնդրի լուծման համար երեք կետանոց առաջարկ է ներկայացրել։ Այս մասին, ինչպես գրում են Թերթը և ՏԱՍՍ-ը, չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Առաջինը, պաղեստինյան հարցի հիմնարար լուծումը կայանում է 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով լիարժեք ինքնիշխանությամբ անկախ Պաղեստին պետության ստեղծման մեջ: Երկրորդ՝ Պաղեստինի տնտեսության և ժողովրդի ապրուստի կարիքները պետք է բավարարվեն, իսկ միջազգային հանրությունը պետք է մեծացնի Պաղեստինին օգնությունը։ Երրորդ՝ մենք պետք է խաղաղ բանակցությունները ճիշտ ուղու վրա պահենք», - ասել է Սի Ծինփինը։
Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ «անհրաժեշտ է հարգել Սուրբ Երկրի վերաբերյալ պատմական ստատուս քվոն» և «հրաժարվել արմատական և սադրիչ խոսքերից ու գործերից»։
Բացի այդ, ըստ Չինաստանի ղեկավարի, անհրաժեշտ է նպաստել «ավելի մեծ, ավելի հեղինակավոր և ազդեցիկ միջազգային խաղաղության համաժողովի» հրավիրմանը։
«Պետք է իրական ջանքեր գործադրել խաղաղության բանակցությունների վերսկսման համար պայմաններ ստեղծելու և Պաղեստինին ու Իսրայելին օգնելու խաղաղ գոյակցել,- ասել է Սի Ծինփինը։
Չինաստանը պատրաստ է դրական դեր ունենալ խաղաղության բանակցությունների առաջխաղացման գործում, ասել է նա։
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հրավերով հունիսի 13-16-ը պետական այցով գտնվում է Չինաստանում։
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով. Չինաստանի նախագահ
Մանրամասներ
0Comments