Ուկրաինայի ու Ռուսաստանի հակամարտությունը փակուղի է մտել. Չինաստան

Մանրամասներ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը փակուղի է մտել։ Այս մասին հայտարարել է Եվրասիական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ, Ուկրաինայի հարցով Չինաստանի գլխավոր բանակցող Լի Հուին, փոխանցում է Bloomberg-ը։

Նա բարդ խնդիր է համարում կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելը։

Նրա խոսքով՝ Մոսկվան և Կիևը համապատասխան նախաձեռնություն չեն ցուցաբերում։

Չինացի դիվանագետը, սակայն, չի կորցնում ապագայում այս հարցում հաջողության հասնելու հույսը։