Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։

Գեղասահքի սպորտային զույգերի ազատ ծրագրում  Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին երկրորդ ենթախմբում: Հայաստանի օլիմպիական զույգը հանդես եկավ հնդակական մոտիվներով երաժշտության ներքո եւ վաստակեց 114. 39 միավոր: Կարինա Ակոպովան երկու պտույտների ժամանակ ձախողեց: Մրցավարները տեխնիկան գնահատեցին 59.88 միավոր, բարդությունը՝ 55.51 միավոր: Ազատ ծրագրում նրանք 14-րդն էին։

Կարճ ծրագրում վաստակած միավորի հանրագումարում Հայաստանի օլիմպիական զույգը վաստակեց 180. 66 միավոր:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը «Արցախ» կարճ ծրագրով վաստակել էին 66.27 միավոր եւ 12-րդ տեղով որակավորվել ազատ ծրագրի համար:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին ճապոնացիներ Ռիկու Միուրան եւ Ռյուտի Կիհարան՝ 231,24 միավոր։ 

Երկրորդը Վրաստանի զույգն է։ Անաստասիա Մետյոլկինան ու Լուկա Բերուլավան վաստակեցին 221,75 միավոր։

Լավագույն եռյակը եզրափակեց Գերմանիայի Միներվա Ֆաբիեն Հազե – Նիկտա Վոլոդին զույգը՝ 219, 09 միավոր։

Share.