Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը այրվել է, հաղորդում է Mehr-ը։
«Ռիադում ԱՄՆ դեսպանատան լուսանկարը՝ Իրանի հարձակումից հետո», – նշվում է հաղորդագրության մեջ։
Իրավիճակին ծանոթ երկու CNN աղբյուրների համաձայն, Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը հարվածվել է երկու ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքերով։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարձակումը՝ նշելով, որ այն առաջացրել է «աննշան հրդեհ և որոշակի նյութական վնաս»։ Երկու աղբյուրներից մեկի համաձայն՝ զոհերի մասին նախնական տեղեկություններ չեն եղել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Հարվածները թիրախավորել են մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների դեմ։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես միացավ Իսրայելի դեմ պատերազմին։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։
